Կարևոր իրադարձություններ

Փրկարարական ծառայողներին փրկարարական դաս շնորհելու նպատակով որակավորման անցկացում

25 Ապրիլ, 2024 12:17
Փրկարարական ծառայողներին փրկարարական դաս շնորհելու նպատակով որակավորման անցկացում

ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հրամանով ստեղծված փրկարարների որակավորման աշխատանքային խումբը՝ ՆԳՆ ՓԾ ՓՈՒՎ փրկարարական ուժերի համակարգման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Մ․Գաբրիելյանի գլխավորությամբ,  ապրիլի 15-ից 18-ը ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում՝ Արտաշատի, Արարատի, Վեդու, Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատներում, փրկարարական ծառայողներից ընդունել է որակավորման և վերաորակավորման ստուգարքներ։

Որակավորման նպատակն է ստուգել փրկարարների մասնագիտական գիտելիքների, հմտությունների և ֆիզիկական պատրաստվածության մակարդակը: 

Որակավորման հանձնաժողովը յուրաքանչյուր փրկարարի հետ անց է կացրել հարցազրույց` համապատասխան փրկարարական դասին ներկայացվող պահանջների իմացությունը և գործնական կարողությունները ստուգելու նպատակով: Հարցազրույցի ժամանակ հաշվի են առնվել ծառայողական բնութագիրը, աշխատանքային փորձը, փրկարարական տվյալ դասին ներկայացվող պահանջներից և նորմատիվներից հանձնվող քննությունների արդյունքները:

Քննության առնելով փրկարարական դաս ստանալու համար ներկայացված ծառայողների փորձառությունն ու մասնագիտական հմտությունները՝ ընդունված չափանիշներին համապատասխանելու հանգամանքը, ստուգարքի փուլը հաջողությամբ ավարտած 97 փրկարարի ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղեկալի հրամանով շնորհվել են համապատասխան փրկարարական դասեր, տրվել գրքույկներ, վկայականներ ու կրծքանշաններ:

Որակավորման փուլերը չհաղթահարած մասնակիցներն ուղղորդվել են համապատասխան վերապատրաստումների

 

Լրահոս

Դիտել ավելին