Կարևոր իրադարձություններ

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ. Արայիկ Հարությունյան

19 Ապրիլ, 2024 23:58
Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային ՀԸ եթերում հայտարարել է, որ սահմանազատման գործընթացի արդյունքում ճանապարհներից զրկվելու հարց չկա։

«Կա մի փոքր հատված Կիրանցի մասում, մի քանի 100 մետր, որը ռելիեֆային առումով հեշտ հատված է և մեր մասնագետները մի քանի ամսում էդ հատվածի հարցը կլուծեն։

Բացի այդ այնտեղ ունենք ևս մեկ այլընտրանքային ճանապարհ, որը կվերանորոգվի կամ գուցե կվերակառուցվի, դա Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհն է։

Ոսկեպարի ճանապարհը ևս խնդիր չի ունենա և ըստ էության բոլոր այն մտահոգությունները, որոնք ոսկեպարցիները բարձրացրել էին վարչապետի հետ հանդիպման ժամանակ, իշխանությունները, վարչապետն ականջալուր են եղել և դելիմիտացիայի հարցերի քննարկման արդյունքում էդ հատվածի դելիմիտացման հարցն առայժմ օրակարգում չէ»,- նշել է պաշտոնյան։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ԱԳՆ-ից՝ պաշտոնապես սկսվում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը, որի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) - Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) - Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) - Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) - Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին