Կարևոր իրադարձություններ

Համաձայնագիր՝ ՆԳՆ Կրթահամալիրի և Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի համալսարանական կենտրոնի միջև

19 Ապրիլ, 2024 22:44
Համաձայնագիր՝ ՆԳՆ Կրթահամալիրի և Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի համալսարանական կենտրոնի միջև

ՆԳՆ Կրթահամալիրի և Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի համալսարանական կենտրոնի միջև ստորագրվել է ակադեմիական համագործակցության համաձայնագիր։

Համաձայնագրի շրջանակում ՆԳՆ Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին հնարավորություն կընձեռվի մասնակցելու Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի համալսարանական կենտրոնի փոխանակման ծրագրերին, ինչպես նաև տարաբնույթ հետազոտություններ կատարել իրավապահ ոլորտում։

Համագործակցության համաձայնագրի նպատակն է բարձրագույն կրթության և հետազոտական ոլորտներում ձևավորել երկարաժամկետ և կայուն փոխգործակցություն կրթական երկու հաստատությունների միջև։

 

 

Լրահոս

Դիտել ավելին