«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայաստանյան ապրանքային շուկան, որպես կանոն, գնային քաղաքականության առումով ամենաանկայուններից մեկն է համարվում: Բացի նրանից, որ անընդհատ արձանագրվում է գնաճ, որը, քաղաքագետների պնդմամբ, հաճախ որևէ օբյեկտիվ հիմք չի ունենում, գների էական տատանումներ են արձանագրվում նաև որոշ տոներից, օրինակ՝ Ամանորից ու Հարության տոնից առաջ:
Որքան էլ զարմանալի թվա, այս տարի իրեն բավական «լավ պահեց» հավկիթի շուկան: Անցյալում ձվի շուկայում Սուրբ Զատկի տոներին ուղղակի քաոս էր առաջանում։ Նախատոնական օրերին քաղաքացիները ձու գնելու համար ստիպված էին հերթ կանգնել կամ առնվազն մի քանի օր առաջ գնել։ Դրան գումարած՝ արձանագրվում էր հավկիթի՝ ընդհուպ մինչև 50 տոկոս գնաճ, որոշ տարիների՝ նույնիսկ ավելի: Այս անգամ, սակայն, անզեն աչքով էլ նկատելի էր, որ հավկիթի դեֆիցիտ չկա, գները չեն աճել:
Ինչ վերաբերում է Հարության տոնի սեղանի մեկ այլ պարտադիր բաղադրիչին՝ ձկանը, ապա այս դեպքում ոչ շատ, բայց թանկացում եղավ, հատկապես սիգի գների առումով»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: