Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր (տեսանյութ)

18 Փետրվար, 2024 17:06
Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր (տեսանյութ)

Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։ Գոհունակությամբ ընդգծվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև համատեղ ջանքերով տարբեր ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու պատրաստակամությունը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին։

 

Լրահոս

Դիտել ավելին