Կարևոր իրադարձություններ

Պատանեկան նվագախումբն արդեն իրողություն է. Տիգրան Ավինյան

13 Փետրվար, 2024 00:02
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Պատանեկան նվագախումբն արդեն իրողություն է. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ընդամենը 3 ամիս առաջ էր, երբ մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ հանդիպեցինք նոր ձևավորվող «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի մասնակիցների, ծնողների ու ուսուցիչների հետ և պայմանավորվեցինք բոլորս միահամուռ կերպով նպաստել այս գեղեցիկ նախաձեռնության կյանքի կոչմանը:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ պատանեկան նվագախումբն արդեն իրողություն է, որի հաջողության գրավականը մեր բոլորիս միասնականությունն ու հաստատակամությունն էր:

Ես վստահ եմ, որ նվագախումբը ոգեշնչվելու և հպարտանալու բազմաթիվ առիթներ է դեռևս ընձեռելու մեզ բոլորիս, և այն վստահաբար փոխելու է երաժշտական կրթության նկատմամբ մեր վերաբերմունքը:

Շնորհակալություն եմ ուզում հայտնել պատանիներին, նվագախմբի փորձավարներին, ուսուցիչներին, ծնողներին և իհարկե մաեստրո Էդուարդ Թոփչյանին՝ մեր բոլորիս միասնական նպատակը կյանքի կոչելու ու նվիրական աշխատանքի համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին