Կարևոր իրադարձություններ

Արժանի չեմ զգում այն բոլոր խոսքերին, որոնք ինձ ուղղվեցին. Աննա Հակոբյան

03 Փետրվար, 2024 10:12
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
Արժանի չեմ զգում այն բոլոր խոսքերին, որոնք ինձ ուղղվեցին. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ասվում է.

«Ուզում եմ ասել, որ ինձ արժանի չեմ զգում այն բոլոր խոսքերին, որոնք ինձ ուղղվեցին երեկ։ Երախտապարտ եմ բոլորիդ՝ տեսանյութերի հեղինակներին, մասնակիցներին, կարդացածս նամակների հեղինակներին, չկարդացածս նամակների հեղինակներին, ծաղկեփնջերի հեղինակներին, բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց շրջապատում, սեղանների շուրջ կամ մտքում հիշել են ինձ եւ շնորհավորել։ Պարտական եմ բոլորիդ, չգիտեմ էլ ինչպես արտահայտեմ զգացածս։ Երեկվանից ինքս ինձ հարց եմ տալիս՝ կարո՞ղ եմ արդյոք երբեւէ հատուցել նման վերաբերմունքի համար։ Վստահ չեմ, բայց ամեն ինչ կանեմ, որ երբեք չզղջաք ձեր սրտի խոսքերի համար։

 

Լրահոս

Դիտել ավելին