Կարևոր իրադարձություններ

ԱԺ նախագահը բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Եռաբլուր (տեսանյութ)

28 Հունվար, 2024 12:38
ԱԺ նախագահը բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Եռաբլուր (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Կառավարության անդամներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար զոհված քաջորդիների հիշատակին:

Նրանք ծաղկեպսակ են դրել հայրենիքի պաշտպանության մարտերում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Զորավար Անդրանիկի շիրիմներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին