Կարևոր իրադարձություններ

10 հազար դրամ կաշառք` նպաստ ստանալու համար (տեսանյութ)

22 Դեկտեմբեր, 2023 09:57
10 հազար դրամ կաշառք` նպաստ ստանալու համար (տեսանյութ)

Ամասիայի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին դեկտեմբերի 13-ին: Ժամը 15.30-ին ոստիկանության Ամասիայի բաժին հրավիրված քաղաքացուց ընդունվեց հաղորդում՝ կաշառք տալու վերաբերյալ:

Պարզվեց, որ Բյուրակն գյուղի մի բնակիչ, նպաստի փաստաթղթերը ձևակերպելու համար, Շիրակի մարզի Ամասիայի սոցիալական աջակցության տարածքային կենտրոնի ավագ մասնագետին, նրա աշխատասենյակում, որպես կաշառք տվել էր 10 հազար դրամ, նաև խոստացել, որ նպաստի առաջին ամսվա գումարը` 20 հազար դրամ, նույնպես կփոխանցի նրան:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Հանգամանքները պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին