Կարևոր իրադարձություններ

Երևանում արդեն կգործի հոսքագծային, ամբողջովին ավտոմատացված ավտոլվացման առաջին համալիրը. Քերոբյան

17 Նոյեմբեր, 2023 23:18
Հեղինակ՝ Վահան Քերոբյան
Երևանում արդեն կգործի հոսքագծային, ամբողջովին ավտոմատացված ավտոլվացման առաջին համալիրը. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյբուքյան էջում գրել է.

«Երևանում արդեն կգործի հոսքագծային, ամբողջովին ավտոմատացված ավտոլվացման առաջին համալիրը, որի էկոլոգիական լուծումները, առաջարկվող ծառայության արագությունը, որակը և արտադրողականությունը բացառիկ են ոչ միայն Հայաստանի, այլև ԱՊՀ երկրների համար:

Այսօր այցելել եմ ավտոմատացված ավտոլվացման առաջին կայանը և ծանոթացել այստեղ ներդրված հոսքագծային սարքավորումներին ու ավտոլվացման պայմաններին։ Առաջիկայում նման կայաններ նախատեսվում է կառուցել ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության այլ խոշոր քաղաքներում»։

 

Լրահոս

Դիտել ավելին