Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեքշաբթի երեկոյան ժամանել է Մոսկվա և բանակցություններ անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը, վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:
«Երեկ երեկոյան աշխատանքային այցով Մոսկվա էր ժամանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Բանակցություններ են կայացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընդլայնված և նեղ ձևաչափով»,-ասել է Պեսկովը:
Պեսկովի խոսքերով, ընդլայնված ձևաչափով բանակցություններին մասնակցել են ՌԴ ղեկավարաթյան բարձրաստիճան պաշտոնյաները:
«Բանակցությունները տևել են բավական երկար, բանակցությունների թեման հասկանալի է»,-հավելել է նա: