Կարևոր իրադարձություններ

Բոլորիս բարոյական պարտքն է՝ պատշաճ ուշադրություն և հոգածություն դրսևորել արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ. Գագիկ Ծառուկյան

09 Հոկտեմբեր, 2023 12:07
Հեղինակ՝ Գագիկ Ծառուկյան
Բոլորիս բարոյական պարտքն է՝ պատշաճ ուշադրություն և հոգածություն դրսևորել արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այցելություն Արցախից բռնի տեղահանված և Աբովյան քաղաքում ժամանակավոր ապաստան գտած մեր հայրենակիցներին:

Հուսով եմ ճակատագրի բոլոր դառնությունները ճաշակած արցախցի մեր քույրերն ու եղբայրները մի փոքր լույս ու ջերմություն են գտել Մայր հայրենիքում։

Բոլորիս բարոյական պարտքն է՝ պատշաճ ուշադրություն և հոգածություն դրսևորել արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ։

Համազգային համախմբվածությունն ու միասնությունը եղել և մնում են խնդիրները հաղթահարելու միակ բանալին։

Աստված պահապան հայ ազգին...»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին