Կարևոր իրադարձություններ

Արցախից եկած երեխաները շատ վախեր են ունենում. ինչպես օգնել նրանց. խորհուրդ է տալիս հոգեբանը

04 Հոկտեմբեր, 2023 00:32
Հեղինակ՝ Անի Խուդոյան
Արցախից եկած երեխաները շատ վախեր են ունենում. ինչպես օգնել նրանց. խորհուրդ է տալիս հոգեբանը

Հոգեբան Անի Խուդոյանը վախերի հաղթահարման տեխնիկա է առաջարկել, որը կարելի է օգտագործել դպրոցում կամ մանկապարտեզում:

«Արցախից եկած երեխաները շատ վախեր են ունենում, մի տեխնիկա եմ ուզում առաջարկել, որը կարելի է կիրառել անհատական և խմբային տարբերակներով՝ դասարանում կամ պարտեզում, այնպես, որ երեխան չզգա, որ հատկապես իրեն է ուղղված աշխատանքը, աշխատանքը կարող է նպաստել վախերի հաղթահարմանը։

Նախապես թղթերի վրա նմանօրինակ նախադասություններ գրեք․ «ես վախենում եմ ուժեղ ձայներից», «ես վախենում եմ մթությունից», «ես վախենում եմ կենդանիներից» և այլն։

Դասարանի մեջտեղում աթոռ դրեք, վրան որևէ փափուկ խաղալիք, երեխաներին ասեք, որ խաղալիքը տարբեր բաներից է վախենում։ Այնուհետև թղթերը, որոնց վրա նախադասություններ են գրված որևէ տարայի մեջ լցրեք, երեխաներից մեկին առաջարկեք գալ և թղթերից մեկը վերցնել տարայից։

Կարդացեք, թե տվյալ թղթի վրա ինչ է գրված։

Օրինակ, գրված է․ «ես վախենում եմ ուժեղ ձայներից»։ Երեխաներին ասեք, որ խաղալիքը վախենում է ուժեղ ձայներից և իրենք պետք է խորհուրդ տան խաղալիքին, թե ինչ կարող է նա անել, որ հաղթահարի իր վախը։

Լավագույն տարբերակ առաջարկած երեխային մասնագետը կպչուն պլաստիկ է տալիս, առաջարկում կպցնել այն խաղալիքի որևէ մասում՝ պատկերացնելով, որ վախը այլևս հաղթահարված է։

Երբ երեխան խորհուրդ է տալիս ուրիշին, ինչպես հաղթահարել վախը ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՔՆ ԻՐԵՆ Է ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼԻՍ ՈՒ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ՎԱԽԵՐԸ				</div>
				
				<div class=

 

Լրահոս

Դիտել ավելին