Կարևոր իրադարձություններ

Եթե Արցախում պաշարում ու սով չկա՝ ինչո՞ւ է Ադրբեջանն ուղարկել այդ խորհրդավոր օգնությունը. Մարուքյան

06 Սեպտեմբեր, 2023 16:57
Եթե Արցախում պաշարում ու սով չկա՝ ինչո՞ւ է Ադրբեջանն ուղարկել այդ խորհրդավոր օգնությունը. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, որ Լաչինի միջանցքը արգելափակված չէ և Լեռնային Ղարաբաղում շրջափակում չկա։

«Սրանով Ադրբեջանը ցանկանում է խաբել միջազգային հանրությանը Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման փաստի վերաբերյալ, ինչը հաստատել են միջազգային այնպիսի հայտնի կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ հաստատված միջանկյալ որոշումներով, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որ միջանցքը արգելափակված է, իսկ ժողովուրդը սովամահ է լինում։

Ի վերջո, եթե Լաչինի միջանցքը փակված չէ, և Լեռնային Ղարաբաղում պաշարում ու սով չկա, ինչպես պնդում է Ալիևի օգնականը, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը Աղդամ ուղարկել այդ խորհրդավոր մարդասիրական օգնությունը»,- X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին