Կարևոր իրադարձություններ

«France 2» հեռուստաընկերության եթերում ՀՀ օրհներգն է հնչել (տեսանյութ)

06 Սեպտեմբեր, 2023 13:26
«France 2» հեռուստաընկերության եթերում ՀՀ օրհներգն է հնչել (տեսանյութ)

«France 2» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող հեղինակավոր «Grand Echiquier» հաղորդաշարի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկման ավարտին հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը։

Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

Թողարկման նկարահանումները տեղի են ունեցել Ֆրանսիայի ամենանշանավոր կոթողներից մեկի՝ Վերսալյան պալատի Արքայական օպերայի համերգասրահում։

Կատարող՝ Ռուզան Մանթաշյան, սոպրանո

Նվագակցությամբ՝ Աստղիկ Սիրանոսյանի, թավջութակ, և Վերսալի Արքայական օպերայի նվագախմբի։ 

 

Լրահոս

Դիտել ավելին