Կարևոր իրադարձություններ

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ներառված է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում. Բուրբոք

31 Օգոստոս, 2023 13:50
Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ներառված է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում. Բուրբոք

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ներառված է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում, որը տեղի է ունենում այսօր Իսպանիայի Տոլեդոյում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բուրբոքը։

«Ես և իմ ֆրանսիացի գործընկեր Կատրին Կոլոննան օրակարգում ավելացրինք Լեռնային Ղարաբաղի իրավիճակի քննարկումը: Այնտեղ մարդկանց վիճակը աղետալի է։ Էլեկտրաէներգիան հասանելի է միայն փոքր քանակությամբ։

Այդ իսկ պատճառով մենք շտապ կոչով դիմում ենք Ադրբեջանին և Ռուսաստանին. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես պետք է ստանա այն, ինչն անհրաժեշտ է կյանքի համար: Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար»,- նշել է ԱԳՆ ղեկավարը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին