Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել

30 Օգոստոս, 2023 13:07
Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Տագնապի ազդանշանն առաջինը հնչել է Սումիի մարզում օգոստոսի 29-ին ժամը 23։11-ին (Երևանի ժամանակով՝ 00։11), իսկ օգոստոսի 30-ին ժամը 04։50-ից (Երևանի ժամանակով՝ 05:50) օդային տագնապ է հայտարարվել ամբողջ Ուկրաինայում։

Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց:

Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին