Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին ուղեկցող ոստիկաններին փոխադրող ավտոբուսը ավտոճանապարհային պատահարի է ենթարկվել:
Ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, ավտոբուսը փոխադրում էր ոստիկանների, որոնք պետք է ապահովեին Էրզրում նահանգում տեղի ունենալիք հանրահավաքում վարչապետի անվտանգությունը:
ՃՏՊ-ի հետևանքով տուժել են ոստիկանության 25 աշխատակիցներ: