Ռուսաստանն առաջին զոհերն է տվել Սիրիայում՝ սիրիական պատերազմին միջամտելուց հետո։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: Տեղեկությունների համաձայն զոհերի թիվը երեքն է, կան նաև վիրավորներ: Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ ռուսական զինվորականները կորուստներ են ունեցել Լաթաքիայում իրենց դիրքերի ռմբակոծության հետևանքով: Տեղեկությունը հաստատել են սիրիացի իրավապաշտպանները, բարձրաստիճան անանուն զինվորական, սակայն Սիրիայի և Ռուսաստանի ՊՆ-ները առայժմ չեն մեկնաբանել տեղեկությունը: