Կարևոր իրադարձություններ

Խոնարհվում եմ տիկին Գայանեի առաջ, բայց օրենքը հավասար է բոլորի համար. Աշոտ Փաշինյան

09 Հունիս, 2023 11:47
Խոնարհվում եմ տիկին Գայանեի առաջ, բայց օրենքը հավասար է բոլորի համար. Աշոտ Փաշինյան

Դեպքը պետք է համապատասխան իրավական գնահատական ստանա։ Այս մասին ասել է Հայաստանի վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը։

«Իմ մոտեցումն այն է, որ դեպքը պիտի համապատասխան իրավական գնահատական ստանա։ Ինչ վերաբերում է «հերոսի մայր» արտահայտությանը, ուզում եմ ասել, որ դա ոչ մեկը չի նսեմացրել ու չի էլ կարող նսեմացնել։ Այո, ես խոնարհվում եմ բոլոր հերոսների ու նրանց հարազատների առաջ։

Խոնարհվում եմ տիկին Գայանեի առաջ, բայց միևնույն ժամանակ ասում եմ, որ օրենքը հավասար է բոլորի համար, ու յուրաքանչյուր միջադեպ Հայաստանում պիտի օրենքին համապատասխան գնահատական ստանա»,-այսօր դատաքննությունից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Աշոտ Փաշինյանը։

ՀՀ վարչապետի որդուն առևանգելու գործով դատական նիստերը տեղի կունենան դռնփակ։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին