Կարևոր իրադարձություններ

Կախովսկի ՀԷԿ-ը ոչնչացված է. ՌԴ-ն ու Ուկրաինան մեղադրում են իրար

06 Հունիս, 2023 10:45
Կախովսկի ՀԷԿ-ը ոչնչացված է. ՌԴ-ն ու Ուկրաինան մեղադրում են իրար

Մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում հունիսի 6-ի գիշերը հարված է հասցվել Կախովսկի հիդրոէլեկտրակայանին։

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ը, մասնակիորեն վնասվել են ՀԷԿ-ի կոնստրուկցիաները, տեղի են ունեցել մասնակի փլուզումներ:

ՌԴ-ն ու Ուկրաինան մեղադրում են իրար։

Ուկրաինայի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է, որ Կախովսկի ՀԷԿ-ը պայթեցրել են ՌԴ-ի զինված ուժերը:

Իսկ Խերսոնի մարզի արտակարգ ծառայությունների ներկայացուցչի խոսքով՝ ուկրաինական կողմից է հարվածը հասցվել։

Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Նովայա Կախովկայի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը հայտնել է, որ գիշերն իրականացված հարվածներից հետո տեղի են ունեցել փականների փլուզումներ, և ջուրն անվերահսկելի կերպով հոսում է հոսանքով դեպի ներքև:

Խերսոնի մարզում շուրջ 300 տուն հեղեղման վտանգի տակ է: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին