Կարևոր իրադարձություններ

«Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ ոստիկանի լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. Գոռ Աբրահամյան

04 Հունիս, 2023 12:43
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
«Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ  ոստիկանի լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. Գոռ Աբրահամյան

ՀՀ ՔԿ-ի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Համացանցում տարածվող տեսանյութում դրսևորվող' Երևան քաղաքի Սարյան փողոցում "Երևանի գինու օրեր" փառատոնի ժամանակ հունիսի 4-ի գիշերը առերևույթ ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով)։

Նախաքննության ընթացքում կգործադրվեն բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»։

 

Լրահոս

Դիտել ավելին