Կարևոր իրադարձություններ

Ունենք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճ. Խաչատրյան

31 Մայիս, 2023 17:06
Ունենք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճ. Խաչատրյան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է կոռուպցիոն հանցագործություններին։

«Այսօր մենք ունենք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճ, որը պայմանավորված է ոչ թե նրանով, որ կոռուպցիոն բնույթի հանցագործություններն աճել են, այլ, իմ խորին համոզմամբ, աճն ընդամենը կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքների բարելավման մասին է խոսում»,- ասել է Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարը դրվել է ինստիտուցիոնալ հիմքերի վրա։ Ստեղծվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, հակակոռուպցիոն կոմիտե, գլխավոր դատախազությունում համապատասխան վարչություն, ինչպես նաև ապօրինի գույքի վերադարձման հարցով վարչություն։ Ավարտին է մոտենում եռաստիճան մասնագիտացված կոռուպցիոն գործերի քննության դատարանների ստեղծումը։

«Այս տարվա ընթացքում ծառայությունում քննվում են 1003 քրեական վարույթներ, այսօրվա դրությամբ կոռուպցիոն գործերով 61 վարույթ՝ 135 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ծառայությունում գործում են ընդամենը 40 քննիչներ, կարծում եմ՝ վատ ցուցանիշ չէ»,- նշել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին