Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ի վերջին հայտարարությունից հետո Խաղաղության պայմանագրի այլ կետերի շուրջ համաձայնությունը հեշտ կլինի. Ալիև

25 Մայիս, 2023 23:03
ՀՀ-ի վերջին հայտարարությունից հետո Խաղաղության պայմանագրի այլ կետերի շուրջ համաձայնությունը հեշտ կլինի. Ալիև

Այսօր ria.ru-ը գրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երախտագիտություն է հայտնել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինինчհայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար։

«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել ռուսական կողմի ջանքերի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Մենք բարձր ենք գնահատում դա: Այն, որ դուք այսօր մասնակցելու եք եռակողմ հանդիպմանը, նույնպես ցույց է տալիս, որ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանին և Հայաստանը վերջապես եկել է խաղաղության համաձայնագրի.

Կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններից հետո Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքի համար կոնկրետ թվեր նշելով, Խաղաղության պայմանագրի այլ կետերի շուրջ համաձայնությունը շատ ավելի հեշտ կլինի, որովհետև դա այն հիմնական գործոնն էր, որի շուրջ մենք չկարողացանք համաձայնության գալ»,- ասել է նա՝ Պուտինի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին