Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    409
    423

  • RUB

    4,53
    4,83

Կարևոր իրադարձություններ

Եվս 200-ից ավելի մարդ կկորցնի աշխատանքը. «Հրապարակ»

23 Մայիս, 2023 08:02
Եվս 200-ից ավելի մարդ կկորցնի աշխատանքը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մենք գրել ենք, որ Սոթքի հանքի փակվելը բացասաբար է անդրադարձել նաեւ «Գեոպրոմայնինգ» ընկերությանը պատկանող Արարատի ոսկու արդյունահանման կոմբինատի վրա, որի 400 աշխատողների կեսից ավելիին պատրաստվում են ազատել աշխատանքից։

Մենք տեղեկացանք, որ աշխատակիցներին արդեն ծանուցել են, որ հունիսի 15-ից չեն աշխատելու։ Կոմբինատի աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ ղեկավարությունը պատճառաբանել է, թե արտադրական ծավալների անկում է եղել, եւ հայտնի չէ՝ ինչ է սպասվում առհասարակ կոմբինատին։

Քանի որ Սոթքի բաց հանքավայրը շուրջ երկու ամիս է՝ չի աշխատում, պրոցեսը շղթայական ռեակցիայով տարածվել է ընկերության մյուս կազմակերպությունների եւ սպասարկող ծառայությունների ու մատակարարների վրա։ Սա նշանակում է, որ բացի Սոթքի մոտ 800 աշխատողից, 200- ից ավելի աշխատող էլ Արարատում կհամալրի գործազուրկների բանակը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին