Կարևոր իրադարձություններ

Մանկապարտեզի թունավորված սաների գործով վարույթ է նախաձեռնվել, փորձաքննություններ են նշանակվել. ՔԿ խոսնակ

19 Մայիս, 2023 13:49
Մանկապարտեզի թունավորված սաների գործով վարույթ է նախաձեռնվել, փորձաքննություններ են նշանակվել. ՔԿ խոսնակ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին Արտաշատի մանկապարտեզներից մեկի սաների մոտ թունավորում է ախտորոշվել: Տուն վերադառնալուց հետո նրանց մոտ սննդային թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել, և երեխաները տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանության փոխանցմամբ`գործն ուղարկվել է Արարատի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Ինչպես Shabat.am-ին փոխանցեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, վարույթ է նախաձեռնվել ու քննություն է իրականացվում, նաև փորձաքննություններ են նշանակվել։ Իսկ թե երեխաների թունավորումն ինչի հետևանքով է եղել, ըստ Աբրահամյանի` դրա պատասխանը միայն քննության արդյունքում կպարզվի: 

ՔԿ խոսնակից հետաքրքրվեցինք նաև, արդյոք այլ մանկապարտեզների մասով նման ահազանգեր չկա՞ն, որի փոխանցմամբ` այս պահին այլ մանկապարտեզների սաների հետ կապված տվյալներ չունեն:

Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ` Արտաշատ քաղաքի թիվ 4-րդ մանկապարտեզից վերցվել են սննդի և ջրի նմուշներ, սննդի առաքման փաստաթղթերը և պահպանման մատյանները: Նշանակվել է դատասննդային, դատանյութագիտական և դատաբժշկական համալիր փորձաքննություն:

Ըստ Առողջապահության նախարարության հաղորդագրության էլ` «Արտաշատի» ԲԿ տեղափոխված 16 սաներից երկուսն արդեն դուրս են գրվել: Մյուս`14 երեխայի վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության:

 

Լրահոս

Դիտել ավելին