Կարևոր իրադարձություններ

Սանոսյան հետևել է «Հյուսիս-հարավ»-ի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում ընթացող աշխատանքներին

08 Մայիս, 2023 18:10
Սանոսյան հետևել է «Հյուսիս-հարավ»-ի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում ընթացող աշխատանքներին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, Գնել Սանոսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ դիտարկել է «Հյուսիս-հարավ» ծրագրի Տրանշ-3-ի` Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը, որոնք ակտիվ փուլում են։
Իրականացվում է ասֆալտապատման աշխատանքներ։
27,5 կմ ճանապարհահատվածի ամբողջական ասֆալտապատման և բետոնային կառույցների տեղադրման աշխատանքների ավարտը նախանշված է մինչև տարեվերջ։
Նախարարը հետևել է աշխատանքների որակին, տվել հանձնարարականներ։
Նախարարը ծանոթացել է նաև Գյումրու սկզբնամասում իրականացվող՝ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք մեկնարկել են այս տարի։
 
 
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին