Կարևոր իրադարձություններ

Աշակերտներին հնարավորություն կընձեռվի մասնակցել գիտահետազոտական գիտաժողովի

31 Մարտ, 2023 15:12
Աշակերտներին հնարավորություն կընձեռվի մասնակցել գիտահետազոտական գիտաժողովի

Մայիսի 22-ին տեղի կունենա «Հնարավորությունների հարթակ» V դպրոցական գիտահետազոտական գիտաժողովը, որին կարող են մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների 8-12-րդ դասարանների աշակերտները։

ՀՀ մարզերից և այլ երկրներից դիմող աշակերտները կարող են մասնակցել հեռավար։ Կարելի է ներկայացնել ինչպես անհատական, այնպես էլ թիմային (մինչև 3 աշակերտ) աշխատանքներ։

Գիտաժողովի նպատակն է պատանեկան գիտահետազոտական գործունեության ակտիվացումն ու տարածումը, սովորողների մոտիվացիայի բարձրացումը կրթական գործունեության նկատմամբ, գիտելիքների խորացումը գիտության այս կամ այն բնագավառում։

Գիտաժողովի մասնախմբերն են՝

  • բնական գիտություններ,
  • տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաներ (ՏՀՏ) և մաթեմատիկա,
  • հասարակագիտություն և պատմություն,
  • լեզվաբանություն:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը։

Ելույթի տևողությունը՝ մինչև 7 րոպե։

Գիտաժողովի աշխատանքի սկիզբը՝ մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ին։

Գիտաժողովի անցկացման վայրը՝ Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի Երիցյան վարժարան (Երևան, Վարդանանց փ. 17)։

 

Լրահոս

Դիտել ավելին