Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն քննարկում է Հայաստանից կաթնամթերքի ներկրումը սահմանափակելու հարցը

29 Մարտ, 2023 12:24
ՌԴ-ն քննարկում է Հայաստանից կաթնամթերքի ներկրումը սահմանափակելու հարցը

Կքննարկվի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումներ սահմանելու հարցը։

Ինչպես հաղորդում է «Ռոսսելխոզնադզորը», սա կապված է հայկական կողմի վատ վերահսկողության և սահմանափակող միջոցների խախտման հետ։

«Հայկական կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են Իրանի ձեռնարկությունների կողմից արտադրված հումք, ինչի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառում։

«Ռոսսելխոզնադզորը» առաջարկել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ մինչև մարտի 31-ը քննարկել Հայաստանից Ռուսաստան այլ արտադրողներից կաթնամթերքի հետագա մատակարարման հնարավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին