Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի փոխնախագահ Ֆիլիպ Մոնիեի հետ այցելել է «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն»:
Հյուրերը շրջել և ծանոթացել են կենտրոնի պայմաններին և հնարավորություններին, որտեղ այսօր մանագիտական կրթություն է ստանում շուրջ 200 սան:
Օվերն–Ռոն–Ալպ շրջանային խորհրդի աջակցությամբ կենտրոնում բացվել է նոր՝ հրուշակագործության լաբորատորիա:
2022թ. Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով կողմերը գործուն աջակցություն պետք է ցուցաբերեն «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի» զարգացման ծրագրերին, այդ թվում շենքային պայմանների բարելավմանը: