ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ ՀՀ 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) եվ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի ձևվավորման գործընթացին հանրային մասնակցության ապահովման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը ոլորտի հասարակական կազմակերպություններին եվ անհատներին հրավիրում է մասնակցելու շրջակա միջավայրի նախարարության ՀՀ 2024-2026 թվականների պետական ՄԺԾԾ և ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծերի վերաբերյալ քննարկմանը, որը կկայանա 2023 թվականի ապրիլի 5-ին ժամը 15։00-ին՝ նախարարության նիստերի դահլիճում։