Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Ստեփանավան-Կողես ավտոճանապարհին հարակից դաշտավայրում

13 Մարտ, 2023 00:30
Հրդեհ՝ Ստեփանավան-Կողես ավտոճանապարհին հարակից դաշտավայրում

Մարտի 12-ին, ժամը 14։04-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքից Կողես գյուղ տանող ավտոճանապարհին հարակից դաշտավայրում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։21-ին, մարվել՝ 18։15-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 20 աշխատակից։

 

Լրահոս

Դիտել ավելին