Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հաղորդում է, որ այսօր՝ մարտի 9-ին, երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայում։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,0 մագնիտուդ։
Աղբյուրի հաղորդմամբ, ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պերուջա քաղաքից 20 կիլոմետր հյուսիս-արեւմուտք։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս հայտնի չեն։