Հայաստանը Հնդկաստանից 155 մմ/39 MArG ինքնագնաց հաուբիցներ է պատվիրել՝ նախքան զենքի պատվիրումը կատարելով հաուբիցների փորձարկումներ, որոնք մշակվել են «Kalyani Strategic Systems Limited» (KSSL) ընկերության կողմից։
Այս մասին, «Հայկական ժամանակ»-ի հաղորդմամբ, հայտնել է «IndianndianDefence Research Wing» պարբերականը՝ Հնդկաստանի պաշտպանության հետազոտական թևին հղումով։
«Kalyani Strategic Systems Limited»-ի պաշտոնյաները հայտարարել ենն, որ Marg 155/39 ինքնագնաց հաուբիցը մշակվել է 8 ամսում և հաջողությամբ փորձարկվել հնդկական բանակի կողմից Բալասորեում և Փոկրանում:
Նախքան պատվերի գրանցումը, ինքնագնաց հաուբիցը 40 օրվա ընթացքում կրկին փորձարկվել է Հայաստանից Հնդկաստան մեկնած պաշտոնյաների ներկայությամբ։
Գործարքը կնքվել է պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսից հետո, երբ հաստատվել է, որ այն համապատասխանում է հայկական բանակի կողմից սահմանված կրակոցների բոլոր չափանիշներին և կարող է աշխատել լեռնային պայմաններում:
Մանրամասներ չեն հաղորդվում ոչ գործարքի կնքման, ոչ էլ փորձարկումների ամսաթվերի ու ժամկետների մասին:
Շարունակությունը՝ այստեղ։