Կարևոր իրադարձություններ

Հալեպ ժամանած փրկարարներն այցելել են Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի

11 Փետրվար, 2023 21:05
Հալեպ ժամանած փրկարարներն այցելել են Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի

2023թ. փետրվարի 11֊ին Հալեպ ժամանած Հայաստանի Հանրապետության ազգային փրկարարական ծառայության խումբը այցելեց Ս.Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի` ընդունելության արժանանալով Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարյանի կողմից։

Սրբազան Հայրը դրվատանքի խոսքեր ուղղեց Հայաստանից ժամանած փրկարարներին` նշելով, որ նրանց կատարած հսկայածավալ աշխատանքը մեծ գնահատանքի է արժանացել թե Հալեպի նահանգային իշխանությունների և թե ողջ հալեպահայ համայնքի կողմից։

Սրբազան հայրը հանգամանորեն ներկայացրեց Ս.Քառասնից Մանկանց եկեղեցու պատմությունը, որից հետո Սրբազան Հոր առաջնորդությամբ միասնաբար արտասանվեց Տերունական աղոթքը։

Հանդիպման ավարտին եկեղեցում իրականացվեց մոմավառություն` ի հիշատակ ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի։

Փրկարարական խմբի անդամներին ուղեկցում էին ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը և Հալեպում ՀՀ ԳՀ անձնակազմը։

 

Լրահոս

Դիտել ավելին