Կարևոր իրադարձություններ

Հալեպում զոհվածների թվում կա 4 հայ, Թուրքիայում՝ 2

06 Փետրվար, 2023 15:13
Հալեպում զոհվածների թվում կա 4 հայ, Թուրքիայում՝ 2

Սիրիայում երկրաշարժի հետևանքով հայազգի զոհերի թիվը հասել է 4-ի:

Ինչպես լրատվամիջոցներին հայտնել են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից, ամենայն հավանականությամբ՝ վիրահատության ենթարկված հայրն ու դուստրը ևս մահացել են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հալեպում երկրաշարժի հետևանքով զոհված երկու քաղաքացիները մայր և որդի՝ Միրնա և Ալպէր Թէնքէճեաններն են, իսկ հայրն ու դուստրը վիրահատվում են։

Թուրքիայում այս պահին գրանցվել է հայազգի 2 զոհի անուն։

Նրանք ամուսիններ են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին