Կարևոր իրադարձություններ

Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական է նշանակվել

02 Փետրվար, 2023 00:40
Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական է նշանակվել

Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունից, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական է նշանակել դիվանագիտական ծառայության անդամ Լուի Բոնոյին, որը, ի թիվս այլ հարցերի, կաշխատի տարածաշրջանային առաջնորդների հետ` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացան ուղղությամբ:

Բլինքենի փոխանցմամբ` Միացյալ Նահանգները հավատարիմ են Հայաստանի ու Ադրբեջանի միջև համընդգրկուն խաղաղության պայմանագրի կնքման, աինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հարցում աջակցության հանձնառությանը:

«Պարոն Բոնոն երկկողմ հիմքով կհամագործակցի համախոհ գործընկերների, այդ թվում` ԵՄ և այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն` Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության հաստատմանն աջակցելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին