Կարևոր իրադարձություններ

Եթե մեր ադրբեջանցի գործընկերները դեմ են, ապա սա նշանակում է, որ նրանք ունեն ցեղասպանության մտադրություն. Ռուբինյան

27 Հունվար, 2023 00:40
Եթե մեր ադրբեջանցի գործընկերները դեմ են, ապա սա նշանակում է, որ նրանք ունեն ցեղասպանության մտադրություն. Ռուբինյան

Արդեն 44 օր է՝ Լաչինի միջանցքը փակ է։ ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի արգելափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ հրատապ քննարկման ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: Այս մասին գրում է 1lurer.am-ը։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահը 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրել է փաստաթուղթ, որում նշված է, որ Լաչինի միջանցքը պետք է լինի խաղաղապահների վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Ռուբինյանն անդրադարձել է նաև ԼՂ-ում վատթարացող հումանիտար իրավիճակին։

«Ավելին, Ադրբեջանն անջատել է նաև Լեռնային Ղարաբաղի գազն ու էլեկտրականությունը: Իհարկե, Ադրբեջանը հերքելու է այս ամենը, փաստարկներ է բերելու՝ ասելով, թե որևէ շրջափակում չկա կամ փորձելու է արդարացնել շրջափակումը»,- նշել է Ռուբինյանը:

Շարունակությունը՝ այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին