Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Վարդենիսում խուլիգանություն կատարածը ձերբակալվել է (տեսանյութ)

12 Հունվար, 2023 21:23
Վարդենիսում խուլիգանություն կատարածը ձերբակալվել է (տեսանյութ)

Հունվարի 11-ին, ժամը 20.25-ի սահմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժնի հատուկ պահպանվող տարածքի դարպասների կողմից ծուխ է նկատվել, այնուհետև պայթյունի ձայն է լսվել, ինչի հետևանքով պատճառվել է գույքային վնաս:Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 20.20-ի սահմաններում անհայտ անձը հատուկ պահպանվող տարածքի մուտքի դարպասը պահող հենասյան վրա գցել է դեռևս չպարզված պայթուցիկ սարք, որի պայթյունից պատճառվել է գույքային վնաս:
Դեպքի վայրում հայտնաբերվել են հրահաղորդիչ քուղի մնացորդներ:

Քրեական ոստիկանության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պայթյունը կատարել է Վարդենիս քաղաքի 58-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և ներկայացվել է Վարդենիսի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի հանգամանքները և վնասի չափը պարզվում են: 

 

Լրահոս

Դիտել ավելին