Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    417
    433

  • RUB

    5,3
    5,7

Կարևոր իրադարձություններ

Մեքենաների բախումից հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

09 Հունվար, 2023 10:13
Մեքենաների բախումից հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Հունվարի 8-ին, ժամը 23:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արևաբույր գյուղ տանող ավտոճանապարհին՝ կամրջի վրա, ավտոմեքենա է այրվում. ներսում մարդիկ կան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  Երևան-Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Գ. Մ., ծնված 2001 թ.) և «Toyota Tundra» (վարորդ՝ Մ. Գ., ծնված 1984 թ.) մակնիշների  ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել:

Փրկարարները «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ,  «Toyota Tundra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Մասիս քաղաքի ԲԿ, իսկ ուղևորներ Ս. Գ.,-ն (ծնված 2011 թ.) և Մ. Գ.,-ն (ծնված 2022 թ.) հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:

Հրդեհը մեկուսացվել է հունվարի 9-ի ժամը 00:09-ին, մարվել` 00:12-ին: Այրվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իսկ  «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին:

 

Լրահոս

Դիտել ավելին