Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Աղետի գոտում 2008 թվականից իրականացվող բնակապահովման ծրագիրը ավարտական փուլում է. Գնել Սանոսյան

07 Դեկտեմբեր, 2022 19:16
Աղետի գոտում 2008 թվականից իրականացվող բնակապահովման ծրագիրը ավարտական փուլում է. Գնել Սանոսյան

Աղետի գոտում 2008 թվականից իրականացվող բնակապահովման ծրագիրը ավարտական փուլում է։ Այս մասին այսօր՝ կառավարության հարցուպատասխանի ընթացքում նշեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նա մասնավորապես ասաց․

«2008 թվականից սկսված բնակարաններով ապահովման ծրագիրը ավարտական փուլում է: Այդ խմբում ընդգրկվել է 5419 ընտանիք, նրանցից միայն 28-ն են, որ չեն ստացել համապատասխան բնակարանը կամ ֆինանսական միջոցները: Այդ 28 ընտանիքները Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի բնակիչներն են: Կապսի ջրամբարի կառուցման հետ կապված՝ ունենք ծրագիր, որ Ջրաձոր գյուղը պետք է տեղափոխել: Կա նախնական որոշակի տրամադրվածություն, որ այդ գյուղի տեղափոխման և նոր բնակավայրի կառուցման գործընթացին զուգահեռ նաև այդ 28 ընտանիքի բնակարանով ապահովման հարցը կկարգավորվի»։

 

Լրահոս

Դիտել ավելին