Կարևոր իրադարձություններ

Լավրովի այցը Մինսկ հետաձգվել է

27 Նոյեմբեր, 2022 15:33
Լավրովի այցը Մինսկ հետաձգվել է

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցը Մինսկ և Բելառուսի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների կոլեգիաների հանդիպումը, որը նախատեսված էր նոյեմբերի 27-28-ը, հետաձգվել է Բելառուսի արտգործնախարարի մահվան պատճառով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել է ՌԴ ԱԳՆ-ն։

Գերատեսչությունում հավելել են, որ «այցելությունների և խորհուրդների նիստերի նոր ժամկետները կհայտարարվեն ավելի ուշ»։

Երեկ  Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել էր ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հանկարծակի մահվան մասին։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին