Կարևոր իրադարձություններ

ԿԸՀ-ի ռազմավարական պլանավորման աշխատանքային քննարկումը մեկնարկել է

26 Նոյեմբեր, 2022 15:29
ԿԸՀ-ի ռազմավարական պլանավորման աշխատանքային քննարկումը մեկնարկել է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ (IFES) սկսել է ԿԸՀ ռազմավարական պլանավորման աշխատանքային քննարկումը:

Առաջիկա օրերի ընթացքում ԿԸՀ անդամներն ու ստորաբաժանումների ղեկավարները վերանայելու են ընտրական վարչարարության ուժեղ և թույլ կողմերը և մշակելու են՝ ընտրական գործընթացի ամբողջականությունը խթանող ռազմավարություն:

Սույն նախաձեռնությունը իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (ԱՄՆ ՄԶԳ), որպես ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի կողմից իրականացվող՝ «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդումը Հայաստանում» (ԸԳՔՀԱՀ) ծրագրի մաս:

 

Լրահոս

Դիտել ավելին