Կարևոր իրադարձություններ

Ոսկետափի կամրջի մոտ մեքենան գլխիվայր շրջվել է. կան տուժածներ

24 Նոյեմբեր, 2022 00:26
Ոսկետափի կամրջի մոտ մեքենան գլխիվայր շրջվել է. կան տուժածներ

Նոյեմբերի 23-ին, ժամը 19:16-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ոսկետափ գյուղի կամրջի մոտակայքում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Շ․, ծնված 1973 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ վարորդը հոսպիտալացվել է Վեդու ԲԿ, իսկ ուղևոր Ս․ Հ․-ն (ծնված 1984 թ․) տեղափոխվել է Արտաշատի ԲԿ․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին