Կարևոր իրադարձություններ

Կկառուցվի և կվերանորոգվի 70-ից ավել դպրոց. Դումանյան

07 Նոյեմբեր, 2022 15:51
Կկառուցվի և կվերանորոգվի 70-ից ավել դպրոց. Դումանյան

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը 2023 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որ 2023-ին 70-ից ավել դպրոց կկառուցվի և կվերանորոգվի։

«Նախատեսվում է ավելացնել նախադպրոցական հաստատությունների թիվը։ 2023-ին կավարտվի 9 մոդուլային մանկապարտեզի շինարարությունը, ևս 18-ը կշարունակվի։ Պետությունը կապահովվի սոցիալապես խոցելի խավերի ավելի քան 17 000 երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական կրթական հաստատություններում՝ այն հեռանկարով, որ 3-5 տարեկան երեխաների ընգրկվածությունը 2025-ին հասնի 85 տոկոսի»,- ասել է նախարարը։

Դումանյանի խոսքով՝ կընդլայնվի մասնագիտական կրթության՝ պետբյուջեից ֆինանսավորվող տեղերի քանակը, ինչպես նաև ուսման վարձի զեղչային համակարգից օգտվողների խմբերը։

Մինչև 2025-ը նախատեսվում է ևս 5 նոր մասնագիտությունների ներդրում բուհերում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին