Կարևոր իրադարձություններ

Վաղվանից Սիսիանի կշռման անշարժ հենակետի աշխատանքները վերսկսվում են

19 Հոկտեմբեր, 2022 20:21
Վաղվանից Սիսիանի կշռման անշարժ հենակետի աշխատանքները վերսկսվում են

2022 թ․ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների պատճառով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կասեցվել էին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի կշռման անշարժ հենակետի աշխատանքները։

Հայտնում ենք, որ ս․թ հոկտեմբերի 20-ից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Սիսիանի կշռման անշարժ հենակետում վերսկսում է ծանրաքաշ և  մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացումը։

 

Լրահոս

Դիտել ավելին