Կարևոր իրադարձություններ

Բելառուսը վեց ամսով կարգելի մի շարք ապրանքների արտահանումը

22 Սեպտեմբեր, 2022 16:01
Բելառուսը վեց ամսով կարգելի մի շարք ապրանքների արտահանումը

Բելառուսը վեց ամսով ժամանակավոր արգելում է երկրից մի շարք արդյունաբերական ապրանքների արտահանումը։

Երկրի առաջին փոխվարչապետ Նիկոլայ Սնոպկովի հրամանագրով՝ արգելքը վերաբերում է ավելի քան 250 ապրանքների եւ ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 23-ից։

Արտահանման համար արգելված արտադրված ապրանքների ցանկը ներառում է, մասնավորապես, ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, հեծանիվներ, ինքնաթիռներ, բժշկական ապրանքներ, երկաթուղային լոկոմոտիվներ, վագոններ, տրակտորներ, գազի գեներատորներ, ջեռուցման սարքավորումներ, միջուկային ռեակտորներ, շարժիչներ եւ այլ էլեկտրակայաններ, սառնարանային եւ սառեցման սարքավորումներ, բեռնատարներ, բուլդոզերներ, գյուղատնտեսական մեքենաներ, համակարգիչներ, մարտկոցներ, փոշեկուլներ, հեռախոսներ (ներառյալ սմարթֆոններ), էլեկտրական սարքավորումներ և ինտեգրալ սխեմաներ։

 
 

Լրահոս

Դիտել ավելին