Կարևոր իրադարձություններ

Ջերմուկի անտառներում դեռ ծխացող օջախներ կան

22 Սեպտեմբեր, 2022 14:00
Ջերմուկի անտառներում դեռ ծխացող օջախներ կան

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով բնությանը հասցված վնասներին`նշելով. 

«Կովկասը, ներառյալ` Հայաստանը, համարվում է կենսաբազմազանության գլոբալ թեժ կետերից մեկը:

Մեր երկիրը տարածաշրջանում զբաղեցնում է տարածքի ընդամենը 6.7 տոկոսը, բայց այստեղ է արտահայտված Կովկասի կենսաբազմազանության 50 տոկոսը:

Մեր երկրում աճում է կարմիրգրքյան 452 բուսատեսակ, բնակվում՝ 308 կենդանատեսակ:

Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում առաջացած հրդեհները լուրջ խնդիրներ կարող են առաջացնել ինչպես բույսերի, այնպես էլ կենդանատեսակների վերացման տեսանկյունից»:

 

Լրահոս

Դիտել ավելին