Կարևոր իրադարձություններ

«Սուրմալու»-ի տարածքում նոր պայթյունի վտանգ չկա. ԱՆ փոխնախարար

15 Օգոստոս, 2022 13:10
«Սուրմալու»-ի տարածքում նոր պայթյունի վտանգ չկա. ԱՆ փոխնախարար

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում նոր պայթյունի վտանգ չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը։

«Կա լոկալ ճայթյունների, մնացած նյութերի հնարավոր բռնկումների հավանականություն, բայց վտանգ չկա։

Հրդեհաշիջման աշխատանքները կատարելու համար ջրի խնդիր չկա»,-ասել է նա։

Համբարյանի խոսքով՝ կան ցրված նյութեր, որոնք իրենցից մեծ վտանգ այլևս չեն ներկայացնում, բայց դրանք պետք է ամբողջությամբ հրդեհաշիջվեն, հովացման տևական աշխատանք պետք է իրականացվի։

«Չեմ կարող ասել՝ ինչքան կտևի։ Իրավիճակը հսկողության տակ է, աշխատանքները շարունակվելու են այնքան, մինչև հետևանքներն ու լոկալիզացիան ամբողջությամբ իրականացվի»,-ասաց Դավիթ Համբարյանը։

Նրա խոսքով՝ աշխատանքները ձեռքով են կատարվում նաև, քանի որ հավանականություն կա, որ ողջ մնացած մարդիկ կան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին