Կարևոր իրադարձություններ

Կենդանաբանական այգու ուղտը մազաթափության շրջանում է. պարզաբանում

08 Օգոստոս, 2022 16:16
Կենդանաբանական այգու ուղտը մազաթափության շրջանում է. պարզաբանում
Երևանի կենդանաբանական այգուց հայտնում են, որ հաճախ այցելուների կողմից հնչում են կարծիքներ, որ Կենդանաբանական այգու ուղտը վատ վիճակում է, անխնամ է:
 
 Այնինչ կենդանին մազաթափության շրջանում է, որը համընկնում է ապրիլ, մայիս, հունիս ամիսներին:
 
Դա բնական երևույթ է, ինչպես շատ այլ կենդանիների մոտ:
 
Կենդանաբանական այգու ուղտը երկսապատավոր է: Ծնվել է մեր կենդանաբանական այգում՝ Սահարա և Ֆլորա անունով ուղտերի սերունդն է: 11 տարեկան է: Ուտում է չորացած խոտ, որոշակի քանակությամբ համակցված կեր և բանջարեղեն:

 

Լրահոս

Դիտել ավելին